Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սննդակարգեր

Ճիշտ սննդակարգ` ըստ մասնագետների

 Ճիշտ սննդակարգ` ըստ մասնագետների

Յուրաքանչյուր տարի մասնագետները հայտնաբերում են նոր սննդամթերք, որն առանձնանում է իր օգտակարությամբ: Վերջին ուսումնասիրությունների արդյունքում գիտնականները որոշել են կազմել կատարյալ սննդացանկ:

Ընտրված մթերքների ցուցակում ընդգրկվել է թարմ ու ապխտած սաղմոնը (որը հարուստ է օմեգա-3 թթվով և կիսաչհագեցած ճարպաթթվով, որն օգտակար է անոնթերի, սրտի, ինչպես նաև ուղեղի համար): Ձկան հետ կարելի է ուտել նաև հազար` ձիթապտղի ձեթով:

Հավով, ոսպով ու բանջարեղենով ջեռեփուկը հիմնական ուտեստի կատարյալ ընտրություն է: Այստեղ առկա սպիտակուցը հնարավորություն է տալիս մկանային զանգված ստեղծել, իսկ ոսպի մեջ առկա բաղադրամասերը նվազեցնում են հոգնածությունն ու նպաստում մտավոր գործունեությանը:

Որպես աղանդեր` մասնագետներն առաջարկում են յոգուրտային պուդինգ` հնդկական ընկույզով և առանց կարամելի սոուսի: Մասնագետների կարծիքով` նման աղանդերն ատամները չի վնասի և արյան մեջ շաքարի պարունակության վրա վատ չի անդրադառնա: Ընկույզը դրական է ազդում անոթների ճկունության վրա:

Նաև գիտնականները մշակել են սպորտային ըմպելիք: Նրա բաղադրիչների մեջ կա բիոտին, կալցիում, ցինկ, քրոմ, պղինձ, երկաթ, կալիում, սելեն ու մագնիում: Բիոտինն օգտակար է նյութափոխանակության ու նյարդային համակարգի, մաշկի, մազերի համար, իսկ կալցիումը՝ ոսկորների ու մկանների համար: Նիհարել ցանկացող մարդկանց համար կա այլընտրանք՝ մրգային ըմպելիք: Եթե քաշի հետ կապված խնդիրը սուր չէ, իսկ դրսում ցուրտ ու մութ է, պետք է տաք շոկոլադ խմել: Այն պարունակում է մելատոնին, որը կարգավորում է քնի ռեժիմը:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ